ԵՄ երկրների ղեկավարները սեպտեմբերի 4-ին կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. FT

01/09/2025 10:52 Միջազգային

Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։

«Ներկաների թվում կլինեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը», – նշում է FT-ն։

Այս հանդիպման մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

Ինչպես սպասվում է, հանդիպմանը կշարունակեն քննարկել անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կարող են տրամադրել Ուկրաինային հակամարտության ավարտից հետո։ Դրանց թվում է Եվրոպայից մի քանի տասնյակ հազար զինծառայողների տեղակայումն Ուկրաինայում, ասվում է հոդվածում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ