Ուկրաինայի ճգնաժամը չի առաջացել «հարձակման», այլ պետական ​​հեղաշրջման հետևանքով. Պուտին

01/09/2025 08:39 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ նշել է, որ Արևմուտքի փորձերը՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ ներգրավելու, ուկրաինական ճգնաժամի պատճառներից մեկն է։

ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հնչած Պուտինի ելույթի հիմնական կետերն են.

-Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները հարթում են Ուկրաինայում խաղաղության ճանապարհը։

-Երկարաժամկետ կարգավորման համար պետք է վերացվեն ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառները։

-Ուկրաինայի ճգնաժամը չի առաջացել «հարձակման» հետևանքով, այլ պետական ​​հեղաշրջման հետևանքով։

-Արևմուտքի փորձերը՝ Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու, ուկրաինական ճգնաժամի պատճառներից մեկն է։

-Ռուսաստանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամին այն է, որ ոչ մի երկիր չի կարող ապահովել իր անվտանգությունը մեկ ուրիշի հաշվին։

-ՇՀԿ-ում երկխոսությունը նպաստում է Եվրասիայում նոր անվտանգության համակարգի հիմքերի ստեղծմանը՝ փոխարինելու հնացած եվրոկենտրոն և եվրաատլանտյան մոդելներին։

-ՇՀԿ երկրների միջև առևտրում փոխադարձ հաշվարկներում ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում ազգային արժույթներ։

_00_ՄԱ