Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել կրակը Ուկրաինայում

31/08/2025 21:10 Միջազգային

Հռոմի Պապ Լևոն 14-րդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում և բանակցություններ սկսել միջազգային հանրության միջնորդությամբ: Հայտարարությունն արվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ։

Պոնտիֆիկոսը խստորեն կրկնել է կրակի անհապաղ դադարեցման կոչը՝ ընդգծելով լուրջ երկխոսության և զենքի տրամաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը՝ հօգուտ բանակցությունների և խաղաղության:

–00—ՍՊ