Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

30/08/2025 15:08 Միջազգային

Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվր քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել:  Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դատախազությանը։

Դատախազը հայտնել է, որ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

—00—ԼԱ