Ռուսաստանն ու Ուկրաինան այս փուլում պատրաստ չեն վերջ դնել հակամարտությանը․ Սպիտակ տուն

28/08/2025 21:57 Միջազգային

Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս փուլում պատրաստ չեն վերջ դնել հակամարտությանը, հայտարարել են Սպիտակ տանը:

Հավելել են, որ Թրամփն ավելի ուշ լրացուցիչ հայտարարություններ կանի ուկրաինական իրավիճակի վերաբերյալ։

«Այս 2 երկրները երկար ժամանակ է պատերազմի մեջ են։ Ռուսաստանը հարձակում սկսեց Կիևի վրա, Ուկրաինան էլ, իր հերթին, վերջերս հարվածել էր ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Թրամփը հետևում է իրադարձություններին»,-նշել են Սպիտակ տանը։

–00—ՍՊ