Մոսկվայում ձերբակալվել է Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը

28/08/2025 19:18 Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է սատիրայի թատրոնի նախկին տնօրեն, ծնունդով ադրբեջանցի Մամեդ Աղաևը` 20 մլն ռուբլու խարդախության կասկածանքով, հայտնում է TAСС-ը։

Պարզվել է, որ Աղաևը կազմակերպել է բյուջե հաշվեգրման համար նախատեսված միջոցների հափշտակման սխեմա։ Նա գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և իր թատրոնի հետ կնքել է շինծու հեղինակային պայմանագրեր։ Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նախկին տնօրենին տեղափոխել են ներքին գործերի վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։

2018 թվականին Աղաևը Ադրբեջանի նախագահ Ալիևից ստացել է Բարեկամության շքանշան՝ երկկողմ մշակութային կապերի ամրապնդման համար։

–00—ՍՊ