Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ

28/08/2025 18:56 Միջազգային

Կիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X–ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին:

«Պուտինի երեկվա հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ և վնասվել շենքեր, այդ թվում՝ Կիևում  Բրիտանական խորհուրդը և ԵՄ պատվիրակությունը։

Մենք կանչել ենք Ռուսաստանի դեսպանին։ Սպանություններն ու ավերածությունները պետք է դադարեցվեն»,–գրել է Լեմմին:

Կիևի վրա օգոստոսի 28-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում 4-ը երեխաներ են։

–00—ՅՄ