Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում․ Էրդողան

28/08/2025 16:34 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ APA-ի՝ տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ալյասկայում և Վաշինգտոնում տեղի ունեցած շփումներին:

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու համար և խաղաղության հաստատմանը զուգընթաց շարունակելու է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում։