Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

28/08/2025 10:29 Միջազգային

Ռուսական զորքերը օգոստոսի լույս 28-ի գիշերը լայնածավալ հարձակում են սկսել Կիևի վրա, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն տելեգրամի իր ալիքում գրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Կիևի քաղաքապետն իր հերթին հայտնել է, որ Դարնիցկի շրջանում վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ հինգհարկանի շենք, որի մի ամբողջ հատվածը ավերվել է։

Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, վնասվել են ոչ բնակելի շենքեր, ուսումնական հաստատություն և գրասենյակային շենք:

–00—ՅՄ