Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

27/08/2025 17:09 Միջազգային

Ամառային շոգ օրերն ու ընթացիկ սեզոնային անձրևների բացակայությունը Թուրքիայում բացասակայն հետևանքներ են առաջացրել։ Հատկապես օգոստոսին հաճախ են հանդիպում այնպիսի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թուրքիայում սակավաջրության խնդիր է հասունանում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հատկանշական է, որ ջրի խնդիր ասվածը ոչ միայն ոռոգման ջրերի սակավության մասին է, այլև կենցաղային օգտագործման՝ խմելու ջրի մասին:

Հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են օրինակ մայրաքաղաք Անկարան և ոչ պակաս մայրաքաղաքի նշանակություն ունեցող Ստամբուլը, ջրամբարների լցվածության կտրուկ և ռեկորդային անկում է գրանցվել:

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ Անկարայի ջրամբարներում ջրի պաշարներն էապես նվազել են:

Ջրամբարների ընդհանուր լցվածությունն այս տարվա՝ 2025-ի, օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 19.42%, իսկ օգտագործման համար հասանելի ակտիվ պաշարը՝ 8.52%։
Նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 39.41% և 31.21%։

Զուգահեռաբար նշվում է նաև, որ օրական քաղաքին մատակարարվում է շուրջ 1.7 մլն խմ ջուր: Մասնագետները, ելնելով ստեղծված պատկերից, գուժում են, որ ներկայիս սակավաթիվ պաշարներով մայրաքաղաքը կարող է ջրով ապահովվել հազիվ 3 ամիս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: