Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար․ Ալիև

27/08/2025 15:25 Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իր երկիրը պատասխանատու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար։

«Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և երբեք չի հանդուրժի ագրեսիան կամ անհարգալից վերաբերմունքը», – ասել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Խոսելով Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբավորման անդամների հունիսյան ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահը այս պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն «արձագանքում է կառուցողական և օրինական ճանապարհով»։

–00—ՅՄ