Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ապարատի ղեկավարին լիկվիդացնելու մասին

27/08/2025 13:54 Միջազգային

Իսրայելը հայտարարել է Գազայի արևմտյան մասում ՀԱՄԱՍ շարժման անվտանգության ապարատի ղեկավար Մահմուդ ալ Ասվադին լիկվիդացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել և ոչնչացրել Մահմուդ ալ Ասվադին, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի անվտանգության ապարատը Գազայի արևմտյան մասում», -ասվում է հայտարարության մեջ: