ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ ավարտել հակամարտությունը Գազայի հատվածում. Ուիթքոֆ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ԱՄՆ-ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ կկարողանա լուծել հակամարտության հետ կապված հարցը Գազայի հատվածում:
«Մենք կարծում ենք, որ այսպես թե այնպես կկարողանանք վերջնականապես կարգավորել հակամարտությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն ազդակներ է ուղարկում այն մասին, որ պատրաստ է խաղաղ լուծման, իսկ Իսրայելը մեծացնում է անկլավին ցուցաբերվող օգնությունը։
Ուիթքոֆը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 27-ին Սպիտակ տանը մեծ խորհրդակցություն անցկացնել և քննարկել Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման համապարփակ պլանը։
Ուիթքոֆը, չխորանալով Թրամփի պլանի մանրամասների մեջ, հայտարարել է. «Շատերը կտեսնեն, թե որքան խելամիտ է սա, և այն արտացոլում է նախագահ Թրամփի հումանիտար մոտիվները»։