Թրամփը հույս է հայտնել շատ արագ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը

26/08/2025 23:24 Միջազգային

Ես ուզում եմ պարզաբանել, որ մենք այլևւս չենք զբաղվում Ուկրաինայի ֆինանսավորմամբ, բայց մենք զբաղվում ենք այդ տարածքում հակամարտության դադարեցմամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հույս է հայտնել շատ արագ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը․

«Վերջնական եզրակացություններ չկան, բայց հուսով եմ, որ մենք շատ արագ կլուծենք Գազայի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հետ առնչվող խնդիրները», – հայտարարել է նա։

–00—ՍՊ