Լիբանանում նախատեսում են մինչև տարեվերջ զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Լիբանանի բանակը կառավարության հանձնարարությամբ պետք է մինչև տարեվերջ իրականացնի բոլոր կիսառազմական կազմավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահ» շարժման, զինաթափման ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Լիբանանի կառավարության մամուլի ծառայությանը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նավաֆ Սալամը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Մենք չենք պատրաստվում հրաժարվել երկրում առկա բոլոր զենքերը պետության ձեռքում կենտրոնացնելու որոշումից։ Իշխանությունների կողմից ընտրված ուղին ազգային պահանջ է, որը վերածննդի հեռանկարներ է բացում Լիբանանի համար», – նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ զինված կազմավորումների կողմից զենքի փոխանցումը Լիբանանի բանակին արդեն սկսվել է և կիրականացվի փուլերով, նախատեսված՝ ճանապարհային քարտեզով, որը կհանգեցնի իսրայելական զորքերի դուրսբերմանը նրանց վերահսկողության տակ գտնվող հինգ հարավային շրջաններից։