Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի

26/08/2025 19:44 Միջազգային

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Միգրացիայի դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանից արտաքսել է 22 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է վրացական aliq.ge-ն։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։