Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ «Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատուկ ընդգծվում է» Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, այսպես կոչված «Թրամփի երթուղին», որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ներքին շրջանների միջև, ինչպես նաև՝ կապահովի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։