Արևմուտքը զենք է առաջարկել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Թբիլիսիի քաղաքապետ

26/08/2025 18:44 Միջազգային

Արևմտյան երկրների ներկայացուցիչները առաջարկել են Վրաստանի իշխանություններին զենք մատակարարել, եթե նրանք բացեն «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Եղել են ուղղակի սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանքներ, որպեսզի երկրում բացվի «երկրորդ ճակատ»։ Նրանք խոստացել են օգնել բոլորին, կապահովեն համապատասխան ռազմական տեխնիկա և այլն», – ասել է Կալաձեն։

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են բացահայտել բանակցությունների մանրամասները, եթե անհրաժեշտ լինի ապացույցներ ներկայացնել։ «Այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով, ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա», – եզրափակել է նա։

–00—ՅՄ