Իրանի ԱԳՆ-ում հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային ծրագրի շուրջ շփումների մասին

26/08/2025 16:31 Միջազգային

Թեհրանը կապեր է պահպանում Մոսկվայի և Պեկինի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Պահպանելով կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցներ են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, մենք նաև բանակցություններ ենք վարել և վարում երեք եվրոպական երկրների հետ», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:

Դիվանագետը հավելել է, որ այդ բանակցություններում Թեհրանի նպատակն է ապահովել ազգային շահերի պահպանումը:

Օգոստոսի 26-ին Ժնևում տեղի կունենան արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով բանակցություններ Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման հարցերի վերաբերյալ:

–00—ՅՄ