Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
«Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում տեղացած հորդառատ անձրևների և անսպասելի հեղեղումների պատճառով զոհվել է 400 մարդ, ավելի քան 190-ը վիրավորվել է:
Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնում», – նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։Նշվում է, որ հեղեղումներից տուժածները բժշկական օգնության կարիք ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր ջուր, հիգիենայի պարագաներ, շինանյութեր՝ կացարաններ կառուցելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը օգնություն ցուցաբերելու համար հատկացրել է 600 հազար դոլար:
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
26/08/2025 17:09
#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. «ԱՐԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
-
ՄԹ պետնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խաղաղության օրակարգի առաջմղման առիթով
-
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արարատի երիտասարդական կենտրոնի պայմաններին
-
2019-ից Սերժ Սարգսյանի նկատմամբ եղել է քրեական հետապնդում, խախտվել է արդար դատաքննությունը
-
Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով
-
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երևանը մեկնարկում է Չեմպիոնների Լիգայում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է