ՌԴ ՊՆ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել է Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալիի միջև հանդիպումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք արդիական հարցեր և դրանց իրականացման հեռանկարները։ Նրանք նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ», – հավելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
–00—ՅՄ