Լոնդոնից Պեկին մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ-ում

26/08/2025 13:34 Միջազգային

«Air China» ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Նիժնևարտովսկ քաղաք, որտեղ վայրէջք է կատարել Լոնդոն-Պեկին չվերթի «Boeing 777-300» ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնից Պեկին մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նիժնևարտովսկի օդանավակայանում: Նախնական պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է, որի պատճառով անձնակազմը ազդանշան է տվել և վայրէջք խնդրել Ռուսաստանի օդանավակայանում։

««Air China»-ն որոշել է պահուստային ինքնաթիռ ուղարկել Նիժնևարտովսկ։ Օդանավը կժամանի Մոսկվայի ժամանակով 14: 00-ին և Պեկին կմեկնի Մոսկվայի ժամանակով 18: 00-ին: Գործակալությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում», – հայտնել է «Ռոսավիացիան»։

—00—ՄԱ