Եվրոպական քաղաքների ղեկավարներն Իմամօղլուին աջակցելու համար կմեկնեն Ստամբուլ

26/08/2025 12:53 Միջազգային

«Եվրոպայի քաղաքների միության» (Eurocities) նախագահն ու Եվրախորհրդարանի անդամ Դարիո Նարդելլան հայտարարել են մի քանի եվրոպացի քաղաքապետի հետ միասին հաջորդ շաբաթ Ստամբուլ մեկնելու մտադրության մասին:

Վերջիններս նշել են, որ Ստամբուլ են գնալու Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ և Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ կալանվորված Էքրեմ Իմամօղլուին և բանտարկված այլ քաղաքապետերին աջակցելու նպատակով:

«Եվրոպացի քաղաքապետերը հաջորդ շաբաթ կգան Ստամբուլ, ցույց  կտան համերաշխություն և կպահանջեն անհիմն կերպով կալանավորվածների ազատ արձակում:

Եվրամիությունը չի կարող աչք փակել այս իրավիճակի վրա: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ոտնահարող կառավարությունների հետ ունեցած առևտրային համաձայնագրերը չպետք է իրականացվեն»,- ասվել է համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 25-ին: Նրա հետ միասն ձերբակալվել էր ևս 16 ԺՀԿ-ական քաղաքապետ: 

 

Աղբյուր`    Artigercek.com