Եմենում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Սանայում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին՝ ռմբակոծելով Հազիզ էլեկտրակայանը և նավթային ընկերություններից մեկի կայանը։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թուրքիան և Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների հարցը
-
Թե բա՝ մենք ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակիցներն ենք․ ու՞մ բնակարան եք եկել․ փաստաբան
-
Լոնդոնից Պեկին մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ-ում
-
Երևանում և մի քանի մարզում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
-
Կալանքը որպես խափանման միջոց կորցրել էր իր համաչափությունը. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է