Դուրովը հայտարարել է, որ իր ձերբակալությունը Ֆրանսիայի ոստիկանության կողմից թույլ տրված սխալ էր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը իր ձերբակալությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, անվանել է ֆրանսիական ոստիկանության կողմից կատարված սխալ։ Դուրովը այս մասին գրել է Telegram ալիքում։
«Իրոնիան այն է, որ ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմից կատարված սխալի պատճառով. մինչև 2024 թվականի օգոստոսը նրանք անտեսել են ֆրանսիական և ԵՄ օրենքները և իրենց հարցումները չեն ուղարկել Telegram-ին անհրաժեշտ իրավական ընթացակարգով», – գրել է նա։
Դուրովը ընդգծել է, որ մեկ տարի անց իր դեմ հետաքննությունը չի կարողացել բացահայտել իր և Telegram-ի մեղքը։ «Մեր մոդերացիայի պրակտիկան համապատասխանում է չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված բոլոր իրավաբանորեն պարտադիր հարցումներին», – պարզաբանել է նա։
Դուրովի խոսքով, իր ձերբակալության միակ արդյունքը Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի, հեղինակությանը հասցված վնասն է։ Նա նաև ասել է, որ ձերբակալությունից մեկ տարի անց ինքը ստիպված է լինում յուրաքանչյուր 14 օրը մեկ վերադառնալ Ֆրանսիա, և բողոքարկման ամսաթիվ դեռևս նշանակված չէ։
–00—ՅՄ