Հութիները մտադիր են պատասխան հարված հասցնել Իսրայելին

24/08/2025 22:23 Միջազգային

Եմենում «Անսար Ալլահ» շարժման անդամները պատրաստ են հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Սանայի հրետակոծության, այս մասին հայտարարել են շարժման քաղաքական բյուրոյին մոտ կանգնած աղբյուրները։

«Իսրայելը հարձակվել է Սանայում քաղաքացիական օբյեկտների վրա։ Արդյունքում կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Եմենի զինված ուժերը պատրաստ են հակահարված տալ», – ասվում է հայտարարության մեջ։

–00—ՅՄ