Գազայի հատվածում սովից ու թերսնումից մահացածների թիվը 289 է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Գազայում իսրայելական ռազմագործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 64 պաղեստինցի է զոհվել, իսկ 278-ը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։
Հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 8 նոր դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի:
Սովից ու թերսնումից մահացածների ընդհանուր թիվն, այսպիսով, հասել 289-ի, որոնց թվում 115 երեխաներ են։
Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 62 հազար 686-ի, իսկ վիրավորներինը՝ 157 հազար 951-ի։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ․ հայտարարություն
-
Դուրովը հայտարարել է, որ իր ձերբակալությունը Ֆրանսիայի ոստիկանության կողմից թույլ տրված սխալ էր
-
Հայտնաբերվել է Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդը
-
Հրանտ Թոխատյանը վերադառնում է բեմ, խոսում Արցախի կորստի և հոգևոր ամայության մասին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է