Հույս ունենք, որ Ուկրաինայում հակամարտությունը կհաջողվի ավարտին հասցնել մինչև տարվա վերջ․ Վենս

24/08/2025 19:49 Միջազգային

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի վեց ամսվա ընթացքում։

«Մենք ունենք նախագահ, որը ակտիվորեն դիվանագիտություն է վարում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Այդպես էլ պետք է լինի։ Կարծում եմ՝ ամերիկացիները պետք է հպարտանան դրանով։ Անկախ արդյունքից, անկախ նրանից, թե պատերազմն ավարտվում է երեք ամսից, թե վեց ամսից, հուսանք՝ ոչ ավելի, մենք պետք է հպարտանանք, որ ունենք նախագահ, որը փորձում է դադարեցնել արյունահեղությունը», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Վենսը հավելել է՝ հասկանում է, որ հակամարտության մեկ գիշերվա ընթացքում ավարտելը անհնար է, և վստահեցրել, որ ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական ​​լուծում փնտրել։

–00—ՅՄ