Հութիները պնդում են, որ կանխել են Սանայի վրա Իսրայելի խոշոր հարձակումը

24/08/2025 19:29 Միջազգային

Եմենի հութիները կանխել են մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի օդային հարձակման մեծ մասը, հայտարարել է Հութիների տեղեկատվական ծառայության ղեկավարի տեղակալ Նասրուդդին Ամերը։

«ՀՕՊ-ին հաջողվել է կանխել սիոնիստական ​​(իսրայելական – խմբ.) ագրեսիայի մեծ մասը, բախվել նրա մի շարք մարտական ​​ստորաբաժանումների հետ և ստիպել նրանց հեռանալ», – գրել է Ամերը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ օգտագործվել են նաև տեղական արտադրության ՀՕՊ համակարգեր։

Ավելի վաղ եմենցի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և նրա շրջակայքին, լսվել են պայթյուններ։ Աղբյուրի խոսքով, ավիահարվածների թիրախում են եղել Սանայի նախագահական պալատի մոտ գտնվող ռազմական ճամբարը, էլեկտրակայանը և նավթային ընկերությանը պատկանող կայանը։

–00—ՅՄ