Ուկրաինայում ԱՄՆ զորքեր չեն լինի․ Վենս

24/08/2025 18:33 Միջազգային

Միացյալ Նահանգները իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, Վաշինգտոնը մտադիր է ակտիվ դեր խաղալ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Թրամփը շատ հստակ ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, բայց մենք ակտիվ դեր ենք խաղալու՝ փորձելով ուկրաինացիներին ապահովել այն անվտանգությունն ու վստահությունը, որն անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու համար, և ռուսներին՝ զգալու, որ կարող են դադարեցնել պատերազմը», – NBC News-ին ասել է Վենսը։

–00—ՅՄ