Ուկրաինան կարող է տարածքային զիջումների գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց․ NYT

24/08/2025 17:56 Միջազգային

Ուկրաինան հասել է այն կետին, որ կարող է համաձայնվել տարածքային զիջումների՝ Արևմուտքի անվտանգության երաշխիքների դիմաց։ Այս կարծիքը հայտնել է Կիևում գտնվող նախկին եվրոպացի դիվանագետ, քաղաքագետ Բալաշ Յարաբիկը։

«Եթե այն (Ուկրաինան – ՏԱՍՍ) ստիպված լինի հրաժարվել Դոնբասից՝ փոխանակում կատարելու համար, կարծում եմ՝ կանի դա», – ասել է նա The New York Times-ին տված մեկնաբանության մեջ։

Մասնագետը հավելել է, որ դա կարող է արվել խաղաղության համաձայնագրի դիմաց, որը Արևմուտքի անվտանգության երաշխիքներ կբերի Ուկրաինային։

–00—ՅՄ