Նորվեգիան ավելի քան 696 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կտրամադրի Ուկրաինային

24/08/2025 15:52 Միջազգային

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մոտ 7 միլիարդ նորվեգական կրոնի (696.12 միլիոն դոլար) հակաօդային պաշտպանության համակարգեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով Նորվեգիայի կառավարությանը:

«Գերմանիայի հետ միասին մենք այժմ ապահովում ենք, որ Ուկրաինան ստանա հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր», – հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորեն՝ հավելելով, որ Գերմանիան և Նորվեգիան շատ սերտորեն համագործակցում են՝ աջակցելու համար Ուկրաինային երկիրը և քաղաքացիական բնակչությանը ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու պայքարում։

–00—ՅՄ