Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան

24/08/2025 15:17 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են լայնածավալ բանակցություններ Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների միջև: Պետության ղեկավարի ծրագրերի մասին հաղորդել է լրագրող Պավել Զարուբինը։

Բացի այդ, Պուտինի ծրագրերում է նաև Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցությունը։

–00—ՅՄ