ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան միմյանց մեղադրել են սահմանը խախտելու և կրակոցներ արձակելու մեջ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հարավային Կորեայում հայտնել են հյուսիսկորեական զինվորականների կողմից սահմանը հատելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ հրամանատարությանը:
«ՄԱԿ-ը հայտնում է, որ վերջերս մոտ 30 հյուսիսկորեական զինվորականներ են հատել միջկորեական սահմանը, ինչին ի պատասխան Հարավային Կորեայից նախազգուշական կրակոցներ են արձակվել»,- նշել է գործակալությունը:
Ավելի վաղ՝ Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կո Ջոնգ Չոլ Յոկն էլ պնդել է, թե օգոստոսի 19-ին հարավկորեացի զինվորները լուրջ սադրանք են կատարել՝ 12.7 մմ ծանր գնդացրից մոտ 10 նախազգուշական կրակոց արձակելով հյուսիսկորեացի զինվորների վրա, որոնք հարավային սահմանի մոտ մշտական պատնեշ կառուցելու շինարարական աշխատանքներ էին իրականացնում։
–00—ՅՄ