Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

24/08/2025 14:22 Միջազգային

Ռուսաստանը հույս ունի, որ արևմտյան երկրների՝ ուկրաինական կարգավորման գործընթացին միջամտելու փորձերը կխափանվեն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանք պարզապես պատրվակ են փնտրում բանակցությունները կանխելու համար, և նրանք ցանկանում են, որ դա տեղի ունենա ոչ իրենց մեղքով, ոչ էլ (Վլադիմիր – խմբ.) Զելենսկու մեղքով, ով նույնպես համառորեն է վարվում, առաջ է քաշում որոշ պայմաններ՝ պահանջելով անհապաղ հանդիպում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր – խմբ.) Պուտինի հետ՝ անկախ ամեն ինչից։ Փորձ՝ խափանելու (Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ – խմբ.) Պուտինի և (Դոնալդ – խմբ.) Թրամփի կողմից սահմանված գործընթացը, որը շատ լավ արդյունքներ է տվել։ Մենք հույս ունենք, որ այդ փորձերը կխափանվեն», – ասել է Լավրովը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

–00—ՅՄ