Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

24/08/2025 13:49 Միջազգային

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ժամանել է Կիև։ Այս մասին պարզ է դառնում Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների հեռուստատեսային հեռարձակումից։

«Ռադա» հեռուստաալիքի կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ ներկայացուցիչը մասնակցում արարողակարգային միջոցառումներին։ «Այսօր նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգը գտնվում է Ուկրաինայում», – իր ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Կանադայի վարչապետը նույնպես ժամանել է Ուկրաինա։

–00—ՅՄ