ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման պայմանը

24/08/2025 13:01 Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ուկրաինական հակամարտության բանակցային լուծումը կպահպանի երկրի անկախությունը։

«Մենք հավատում ենք բանակցային կարգավորմանը, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կապահովի նրա երկարաժամկետ անվտանգությունը՝ հանգեցնելով երկարատև խաղաղության», – ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված փաստաթղթում։

–00—ՅՄ