Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին․ Ալիև

24/08/2025 11:35 Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին, ասել է Ալիևը։

–00—ՅՄ