Էրդողանի կինը Մելանյա Թրամփին կոչ է արել «բարձրացնել Գազայի երեխաների անմխիթար վիճակի հարցը»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, որում կոչ է արել կապ հաստատել Իսրայելի վարչապետի հետ և «բարձրացնել Գազայի երեխաների անմխիթար վիճակի հարցը», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Անկարայի աղբյուրներին։
Էմինե Էրդողանը գրում է, որ իրեն ոգեշնչել է Մելանյա Թրամփի նամակը, որն այս ամսվա սկզբին ուղարկվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի երեխաների մասին։
«Ես հավատում եմ, որ այն կարևոր հոգատարությունը, որը Դուք ցուցաբերել եք 648 ուկրաինացի երեխաների նկատմամբ… կտարածվի նաև Գազայի վրա։ Ես հավատում եմ, որ Գազայի անունից Ձեր կոչը կծառայի պաղեստինցի ժողովրդի առջև պատմական պատասխանատվության կատարմանը»,- ասվում է Էմինե Էրդողանի նամակում։»,- գրում է Էմինե Էրդողանը ուրբաթ օրով թվագրված նամակում, որը հրապարակել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
—00—ՄԱ