Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Փարիզում Իտալիայի դեսպան Էմանուելա Դ՛Ալեսանդրոյին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինիի անընդունելի արտահայտություններից հետո: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչին, որը ցանկացել է անանուն մնալ։
Դեսպանին հիշեցրել են, որ նման արտահայտությունները հակասում են երկու երկրների միջև վստահության մթնոլորտին, նրանց պատմական հարաբերություններին և վերջին շրջանում ձևավորված երկկողմ իրադարձություններին։ Իսկապես, այդ իրադարձությունները, հատկապես Ուկրաինային անվերապահ աջակցության համատեքստում, ցույց տվեցին երկու մայրաքաղաքների ամուր մերձեցումը, ասել է ներկայացուցիչը։
Ավելի վաղ Սալվինին ծաղրել էր Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելու գաղափարը: Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է վերցնել սաղավարտն ու հրացանը և ինքնուրույն մեկնել այդ երկիր։
–00—ՍՊ