Թուրքիան «Զանգեզուրի միջանցքից» միլիարդներ կստանա․ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

23/08/2025 14:04 Միջազգային

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքից» միլիարդներ կստանա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Թուրքիան Նախիջևանի սահմանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին և, ընդհանուր առմամբ, «Զանգեզուրի միջանցքը» 30 տարվա ընթացքում Թուրքիային 3,6 մլրդ դոլարի շահույթ կբերի։ Երկաթուղային զարկերակը կդառնա ողջ տարածաշրջանի համար հատուկ նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» կարևոր օղակը»,- ասել է նա։

–00—ՍՊ