Մահացել է Կիրիլ Վիշինսկին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է «Россия сегодня» մեդիախմբի գործադիր տնօրեն, լրագրող Կիրիլ Վիշինսկին։
Կիրիլ Վիշինսկին ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Դնեպրոպետրովսկում։ Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, այն ավարտելուց հետո 1991 թվականին աշխատանքի է անցել որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: Աշխատել է որպես Դնեպրոպետրովսկում 11-րդ ալիքի գլխավոր խմբագիր, այնուհետև, 1999-ից 2006 թվականներին, եղել է ուկրաինական ICTV-ի խմբագիր և հեռուստահաղորդավար, տեղեկատվական ծառայության և Դմիտրի Կիսելյովի հետ ծրագրի գլխավոր խմբագիր, հետագայում վարել է իր ծրագիրը:
1999-ից 2006 թվականներին Վիշինսկին աշխատել է որպես լրագրող և հեռուստահաղորդավար: 2006 թվականի հոկտեմբերին նա աշխատանքի է անցել VGTRK-ում։ Իսկ Ուկրաինայում 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո դարձել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» գործակալության ղեկավարը։
–00—ՍՊ