Վլադիմիր Պուտինը գնահատել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ալյասկայի գագաթնաժողովը

22/08/2025 23:24 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ալյասկայի գագաթնաժողովը․

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք չափազանց ցածր մակարդակի վրա են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին։ Բայց նախագահ Թրամփի գալուստով երևաց թունելի վերջում լույսը»,-նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը ընդգծել է՝  ԱՄՆ-ի հետ հանդիպումը ստացված էր․ «Շատ լավ, բովանդակալից և անկեղծ հանդիպում ունեցանք Ալյասկայում։ Շփումները շարունակվում են մեր նախարարությունների, գերատեսչությունների, ընկերությունների մակարդակով։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջին քայլերը, որոնք արվել են, դրանք միայն սկիզբն են», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

–00—ՍՊ