ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից արված քայլերը հարաբերությունների լիարժեք վերականգնման սկիզբ կլինեն․ Պուտին

22/08/2025 23:17 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից արված առաջին քայլերը հարաբերությունների լիարժեք վերականգնման սկիզբ կլինեն։

Հարաբերությունների վերականգնումը կախված է նախեւառաջ արեւմտյան գործընկերներից, հավելել է նա։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հարաբերությունների վերականգնման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի աշխատանքի տեմպը կպահպանվի։

–00—ՍՊ