Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

22/08/2025 16:05 Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է վայր տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնեն և որոշեն գալ, «ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը» Բելառուսում։

—00—ՄԱ