Իրանի ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց կունենա եվրոպացի գործընկերների հետ

22/08/2025 12:24 Միջազգային

Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին:

Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը, Իրանի առաջադրած պահանջները, ինչպես նաև՝ բոլոր կողմերին Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու խնդիրները։

 

 

–00—ԱՊ