3.5 միլիոն բնակչություն ունեցող Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Բուրսա քաղաքում խմելու ջրի լուրջ ճգնաժամ է առաջացել:
Նշվում է, որ Նիլյուֆեր ջրամբարը լիովին ցամաքել է, իսկ Դողանջը ջրամբարը լցված է ընդամենը 19 տոկոսով։ Քաղաքի համար ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր։
Բուրսայի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից գործարկվելու է նոր Չընարճըք անունով ջրամբարը, որը քաղաքի ջրամատակարարման համակարգին օրական 110 հազար խմ ջուր կմատակարարի։
Նա նաև կոչ է արել բնակիչներին խնայողաբար օգտագործել ջուրը՝ կանխելու հնարավոր անջատումները։
Քաղաքապետի խոսքով՝ ջրային ճգնաժամը մեղմելու համար արդեն սկսվել են «Bypass» կոչվող այլընտրանքային ջրագծի շինարարական աշխատանքները։
Թուրքական մամուլը գրում է, որ 3.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա:
—00—ՄԱ