Երկարատև խաղաղության պետք է հաստատվի, վերջ տրվի պատերազմին․ Թրամփ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման։ Հայտնում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ նախագահն անձամբ է դիմավորել նրան։
Թրամփը հույս է հայտնել, որ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը լավ կընթանա։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։
«Պուտինի հետ հանդիպումը լավ ընթացավ, արդյունքի հասնելու շանս կա։
Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ հակամարտությունը դադարի»,- հայտարարել է Թրամփը՝ Զելենսկիի հետ հանդիպմանը։
Վոլոդիմիր Զելենսկին էլ Սպիտակ տանը չի պատասխանել հարցին, թե պատրաստ է արդյոք տարածքային զիջումների։
Թրամփը իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է կայուն լինի։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի՝ դա ցանկանում են կողմերն ու ամբողջ աշխարհը։
«Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինայի աջակցությունը դադարեցվում է: Եթե այսօր ամեն ինչ լավ լինի, հնարավորություն կունենանք ավարտելու պատերազմը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է՝ օրվա վերջում հստակ կասի Ուկրաինայում ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորության մասին․ «Ուկրաինային մեծ օգնություն կցուցաբերվի անվտանգության հարցերում»,- նշել է նա։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվում է եվրոպական ուժերի ներկայությունն Ուկրաինայում, ասել է, որ այդ մասին կարող է հայտարարվել ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։
Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն․ «Ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պետք է լինի ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցումը, այլ երկարատև խաղաղության հաստատումը»,- հավելել է Թրամփը։
Նշենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական առաջնորդների հետ այսօր կայացած բանակցություններից հետո կրկին զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
–00—ՍՊ