Տյումենի օդանավակայանում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

18/08/2025 10:39 Միջազգային

Տյումենի օդանավակայանում 40 ուղևոր տեղափոխող Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, տուժածներ չկան, հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։

«Տյումենում տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է ավիացիոն միջադեպի հետաքննություն։ Նախնական տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան Ան-24 ինքնաթիռը «Ռոշչինո» օդանավակայանից թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ և 40 ուղևոր։ Տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

—00—ՄԱ