Իրանի հարավում գտնվող նավթի պահեստներում հրդեհ է բռնկվել

18/08/2025 09:22 Միջազգային

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող նավթի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Թեհրանի քաղաքային հրշեջ ծառայության խոսնակ Ջալալ Մալեքին հայտնել է, որ հրդեհի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է ուղարկվել յոթ կայան։

«Այս նավթի և նավթամթերքի պահեստը մասնավոր սեփականություն է», – «Մեհր» լրատվական գործակալությանը ասել է Մալեքին՝ ընդգծելով, որ ներկայումս «հնարավոր մահերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան»։

—00—ՄԱ